Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Թմբուկի հակառակ կողմը

Թմբուկի հակառակ կողմը
04.03.2026 | 11:35

Մի հարևան երկրում՝ լացի և ողբի ձայն, մյուս հարևան երկրի ղեկավարի թմբուկի ձայնը:

Երբ մյուս հարևան երկրում պատերազմ է, որի ընթացքում սպանվել է Գերագույն հոգևոր առաջնորդը, տասնյակից ավել բարձրաստիճան ղեկավարներ,170 երեխա՝ աղջիկների տարրական դպրոցում, երբ ամբողջ աշխարհով տարածվում են այդ երեխաների թաղման լուսանկարները, երբ հայտնի չի անգամ, թե ինչքան է շարունակվելու և ինչ հետևանքներ է կրելու տարածաշրջանը, մեր երկրի ոչ բարով «ղեկավարը» այդ ամենի ֆոնին ուրախ-զվարթ նվագում ու ժամանակ է անցկացնում Վրաստանում:

Լավ, գնացել ես Վրաստան՝ ուզում ես պարկապզուկ նվագի, ուզում ես զուռնա փչի ու փչի, բայց որքանո՞վ է դա ճիշտ հրապարակելը, երբ հակառակ կողմում հազարավոր անմեղ մարդկանց արյուն է թափվում:

Վստահաբար՝ իրանական կողմը այս ամենը տեսնում է և մի օր իր գնահատականը կտա, ու էլի մի անխելքի պատճառով մեր ժողովուրդն ու պետությունը նորից կտուժի:

Ժողովրդական հայտնի խոսք կա. «Մի հիմար քարը փոսը գցեց, տասը խելոք չկարողացան հանել»:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ